Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի վերաբերյալ

01.10.2015

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում, որը նախաձեռնել էին մարզպետարանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Քննարկումն անցկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ներկա էին մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը և Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների, նախարարության և մարզպետարանի սոցիալական ոլորտի պատասխանատուներ: Քննարկումը վերաբերում էր զբաղվածության պետական կարգավորման ծրագրերին: Ինչպես անել, ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված այդ միջոցառումներն առավել հասանելի դառնան հատկապես սահմանամերձ համայնքների համար՝ ապահովելով դրանցում աշխատատեղեր: Այդ ծրագրերն ունեն տարբեր բաղադրիչներ. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում, աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության, սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման, փոքր բիզնեսի կազմակերպման աջակցման և այլ ծրագրեր: 2016-ին դրանց թիվն ավելի է մեծանալու: Քննարկման ընթացքում առանձնապես կարևորվեց մարզպետարանի և համայնքների խիստ համագործակցված աշխատանքը զբաղվածության տարածքային գործակալությունների հետ, որպեսզի նախատեսված ծրագրերի մասին իրազեկվածության մակարդակը բարձրանա և դրանք հնարավորինս շատ տեղայնացվեն համայնքներում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց տարածքներում սոցիալական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ուսումնասիրել և քննարկել զբաղվածության տվյալները, աշխատուժի պահանջարկից ելնելով` նաև աշխատանքային ռեսուրսի վերաորակավորման հնարավորությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել դրանց վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16