Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են

06.10.2015

  Տավուշի մարզում խաղողի մթերման եռուն շրջան է: Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան: Նախնական հաշվարկներով 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան: Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, որն այսօրվա դրությամբ արդեն մթերել է շուրջ 4.700 տոննա խաղող: Իջևանի գինու-կոնյակի գործարանը մինչ օրս մթերել է 835, Այգեձորի պահածոների <<Էկոգարդեն>> գործարանը` 218, <<Երևանի շամպայն-գինիների գործարան>> ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը`  1225 տոննա խաղող: Հոկտեմբերի 5-ից բերքի մթերումն սկսել է նաև Բերդավանի գինու գործարանը: Դեբեդավանում 1 կիլոգրամ խաղողն ընդունվում է 120 դրամով, Բերդավանում` 150, մնացած գործարանները ընդունած 1 կիլոգրամ խաղողի դիմաց կվճարեն 140 դրամ: Մթերման աշխատանքները շարունակվում են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57