Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները

30.09.2015

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներին` հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանի գլխավորությամբ և ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Փազումյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ստեղծած <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը, փոխտնօրեն Ռոբերտ Նավասարդյանը: Մարզպետին ներկայացվեց <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, քննարկվեցին հետագա անելիքները: Ամռանն անասուններն ալպիական գոտիներ տեղափոխելու նպատակով շարժական գոմեր ունենալու հետ կապված` քննարկվեց սարամասեր տանող ճանապարհների բարեկարգման խնդիրը: Մարզպետն առաջարկեց առաջիկայում հարցը քննարկել գյուղնախարարության հետ: Քննարկվեց նաև սահմանամերձ Բարեկամավան համայնքում հիմնած մինի ֆերմայի ջրի և հոսանքի հարցը: Մարզպետը խոստացավ, որ մեկամսյա ժամկետում հարցը կլուծվի: <<ՀիմնաՏավուշի>> տնօրենն իր հերթին պատրաստակամություն հայտնեց տրամադրել մեկ կիլոմետր ջրի խողովակ: Նշվեց, որ մոտ օրերս Կողբում կսկսվի մինի ֆերմայի շինարարությունը: Աշխատանքներին զուգահեռ կտեղադրվի սառնարան` մոտակա համայնքներից կաթի մթերումը կազմակերպելու նպատակով: Միշել Փազումյանն անդրադարձավ նաև Իրաքի և Սիրիայի հայ փախստականների հետ իր հանդիպմանը, որի հետ կապված քննարկվեց Տավուշի մարզում փախստական ընտանիքների տեղավորման հարցը: Մարզպետ Հովիկ Աբովյանն այդ առնչությամբ ներկայացրեց մարզի հնարավորություններն ու պայմանները: Հանդիպման առիթն օգտագործելով` պարոն Փազումյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հրավիրեց Փարիզ` մասնակցելու հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆոնետոնին, որին ներկա կլինեն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16