Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ 05.08.2014

ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի ,,Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚ /փոփոխությունը 15.07.2010թ. թիվ 888-Ն/ որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում բնակվող 9...

«Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար», - Տավուշի մարզում հայտարարել է երկրի վարչապետը

«Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար», - Տավուշի մարզում հայտարարել է երկրի վարչապետը 05.08.2014

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ օգոստոսի 4-ին այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ:   Երկրի վարչապետը նախ եղել է Չինարի գյուղում տեղակայված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը  Տավուշի մարզ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Տավուշի մարզ 04.08.2014

 Օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներ: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում սահմանամերձ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց հետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի հրամանատարության և ողջ անձնակազմի...

Գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման  Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը

Գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը 01.08.2014

  Օգոստոսի 1-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բացման իր խոսքում Լևոն Սարգսյանը նշեց, որ համապետական այս միջոցառումը, որպես գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ, առանձնակի կարևոր է մեր մարզի համար: Օրակարգի հարցերով զեկուցեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Առաջին հարցով զեկուցողը մանրամասն ներկայացրեց...

Կլոր սեղան-քննարկում կանանց դերի կարևորման հարցերով

Կլոր սեղան-քննարկում կանանց դերի կարևորման հարցերով 31.07.2014

 Հուլիսի 30-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և <<Կանանց ռեսուրսների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան-քննարկում <<Բռնություն ընտանիքում և ընտանիքից դուրս>>, <<Սեռական բռնության իրավիճակի հաղթահարում>> թեմաներով: Հրավիրվել էին մարզի ՀԿ ղեկավար քաղաքացիական ակտիվիստներ, ավագանու անդամներ, կրթական, պետական...

Իջևանցի բադմինթոնիստները գրավեցին 2-րդ տեղը

Իջևանցի բադմինթոնիստները գրավեցին 2-րդ տեղը 30.07.2014

Օրերս մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած դպրոցականների հանրապետական 23-րդ մարզական խաղերի մրցումներում, որ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին, բադմինթոն մարզձևում հաջողությամբ հանդես եկավ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիմը: Իջևանցի բաթմինթոնիստներին մարզում է միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի և Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը: Մրցումներին մասնակցում էր հինգ թիմ՝ երկու թիմ Երևան քաղաքից, մյուս երեք թիմերը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36