Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսության փոխնախարարի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր

Գյուղատնտեսության փոխնախարարի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր 23.07.2014

Հուլիսի 22-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարն այցն սկսեց Տավուշի մարզպետարանից, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր: Մարզպետն իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնեց խնդրի լուծմանը: Այնուհետև Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանի...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 21.07.2014

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարը առաջինն այցելեց Այգեձոր համայնք, որտեղ ծանոթացավ «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը, որ հիմնադրվել է 2011 թվականին, այսօր ունի 45 աշխատող և գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները: Տարեկան այստեղ արտադրվում են շուրջ 200 տոննա տարբեր տեսակի...

Աշխատանքի տոնավաճառ Նոյեմբերյանում

Աշխատանքի տոնավաճառ Նոյեմբերյանում 21.07.2014

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ 2014թ. հուլիսի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպվել էր պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 25 գործատու 57 առկա թափուր աշխատատեղով: Տոնավաճառը մի հիանալի հնարավորություն էր աշխատանք փնտրողների համար՝ միաժամանակ հանդիպելու բազմաթիվ գործատուների, ծանոթանալու աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության նոր ծրագրերին և գտնելու հարմար աշխատանք, իսկ...

Քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը 21.07.2014

Հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկմանը մասնակցում էին մարզի տեղական ինքնակառավարման, իրավական, կրթական ու առողջապահական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հայեցակարգով նախատեսված դրույթները ներկայացրին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը և ՀՀ Նախագահի...

Մերօրյա հերոսի մասին պատմող  գրքի շնորհանդես ոստիկանությունում

Մերօրյա հերոսի մասին պատմող գրքի շնորհանդես ոստիկանությունում 17.07.2014

Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում տեղի ունեցավ Թելման Մայիլյանի <<Կյանքը՝ հանուն կյանքի>> գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է մեր հայրենակից, ոստիկանության կապիտան Հայկ Մուշեղի Ղալումյանի մասին, ով իր կյանքը հերոսաբար զոհաբերեց ծառայողական պարտքը կատարելիս: Սկսած 1994 թվականից շուրջ տասը տարի Հայկ Ղալումյանը ոստիկանության համակարգում էր: Աշխատանքային մկրտությունն ստացել էր ոստիկանության Դիլիջանի բաժնին կից պահպանության բաժանմունքում որպես...

Մարզխորհրդի հերթական նիստում 16.07.2014

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին ներկա էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը: Օրակարգում ընդգրկված էր հիմնականում երկու հարց: Առաջին հարցով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը տեղեկատվություն ներկայացրեց Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքների մասին, որը ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14