Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին ներառական կրթության առանձնահատկությունները 19.08.2015
Օգոստոսի 18-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում հանդիպում ունեցավ «Առաքելություն արևելք» մարդասիրական կազմակերպության տնօրեն Կիմ Հարցների հետ: Ներկա էին նաև նույն կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, դոնոր կազմակերպության ներկայացուցիչ Սվենյա Լեմկեն, ծրագրերի ղեկավար Աննա Ավետիսյանը , ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ,,Հույսի կամուրջի,, այլ...

Մրցապայքարի մեջ էին վետերան-շախմատիստները 19.08.2015
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ օգոստոսի 19-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի՝ 50-ից բարձր տարիքի վետերան-շախմատիստների թիմերի արագ շախմատի գավաթի խաղարկությունը: Մինչ մարզային փուլի անցկացումը անց է կացվել քաղաքային փուլը, որտեղ հաղթած թիմերն էլ դուրս են եկել մարզային փուլ: Մարզային փուլում մրցապայքարի մեջ էին մտել մարզի 4 քաղաքները ներկայացնող թիմերը՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Այդպիսով խաղարկությանը մասնակցեց 16...

<<Բազե - 2015>>-ում <<Տավուշը>> հանդես է գալիս կապույտ ջոկատի կազմում 18.08.2015
Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեց <<Բազե>> ամենամյա երիտասարդական հավաքը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը: Ինչպես միշտ, այս տարի ևս հավաքը կազմված է Հայոց եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից՝ Կարմիր, Կապույտ և Նարնջագույն: Հավաքի մասնակիցների թվում են շուրջ 600 երիտասարդներ Երևանից, Արցախից, մարզերից, Ջավախքից ու Սփյուռքից: Համահայկական այս միջոցառմանը աշխարհի տարբեր ծագերից համախմբված երիտասարդները կմրցեն միմյանց հետ մշակութային, մարզական և ինտելեկտուալ խաղերում,...

,,Մեղրի և հատապտուղների,, չորրորդ ավանդական փառատոնը Բերդում 17.08.2015
Արդեն 4-րդ տարին է Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկ այլ խորհուրդ էլ է ձեռք բերել. կազմակերպվում և անց է կացվում ,,Մեղրի և հատապտուղների,, փառատոն: Այս փառատոնը Բերդում ամեն տարի կայանում է Բերդի քաղաքապետարանի, տարածքում գործող հասարակական և բազմաթիվ այլ կազմակերպությունների ու անհատների համախմբվածության շնորհիվ: Ինչպես միշտ ակտիվ նախաձեռնություն ու մասնակցություն էին ունեցել ,,Հոգևոր վերածնունդ,, հիմնադրամը, ,,Հույսի կամուրջ,,, ,,Գրին լայն,, ՀԿ-ները,...

Նոր ուսումնական տարին Խաչարձան գյուղի դպրոցականները կդիմավորեն վերակառուցված ու բարեկարգված դպրոցում 14.08.2015
Նոր ուսումնական տարին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցականները կդիմավորեն վերակառուցված ու բարեկարգված դպրոցում: Այսուհետ ուսումնառությունն այդպիսի դպրոցում իրականացնելու ուրախությունը նրանց պարգևել են արգենտինահայ բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյան ամուսինները և նրանց որդի Մաքսիմելիանը, ով շատ է հավանել տարածաշրջանի այս գողտրիկ անկյունը և ծնողների հետ որոշել աջակցել համայնքին: Օգոստոսի 14-ին բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ վերակառուցված դպրոցի բացման հանդիսավոր...

Հուշարձանի բացում հերոս սակրավորի հիշատակին 13.08.2015
Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրում տեղի ունեցավ Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի պատասխանատուներ, Գեորգի Մնացականյանի ծնողներն ու քույրերը, հարազատները, ծառայակիցներ ու ընկերներ, Այգեհովիտ համայնքի բնակիչներ: Միջոցառումը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Գեորգիի...


