Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում բերքի տոն էր

20.10.2015

  Այսօր տոնական օր էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների համար: Դպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած <<Բերքի տոն>> միջոցառումը: Տոնին ներկա էին ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այլև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Աշնանային արևոտ ու տաք եղանակն էլ էր երեխաների կողմից: Տեսնել էր պետք, թե յուրաքանչյուր դասարան ինչ խնամքով ու պատասխանատվությամբ էր ներկայացրել Տավուշի մարզի բերքն ու բարիքը: Բացի 1-ին և 2-րդ դասարաններից, դպրոցի մյուս բոլոր 15 դասարանները ներկայացել էին առանձին տաղավարներով: Աշնանային բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղաններն աչքի էին ընկնում ոչ միայն իրենց ճոխությամբ ու առատությամբ, այլև յուրահատուկ ձևավորմամբ ու գունեղությամբ: 7-րդ և 8-րդ դասարանների աղջիկները ցուցադրեցին բանջարեղենային աղցաններ պատրաստելու իրենց հմտությունները, իններորդցիները փայլեցին մրգային ֆուրշեթներ պատրաստելու իրենց շնորհքով, իսկ ցածր դասարանների աշակերտների համար նախատեսված էին ուրախ ու զվարճալի խաղերի մրցույթներ: Միջոցառումը համեմված էր տոնին համահունչ փոքրիկ բեմադրություններով, աշխույժ երաժշտությամբ, երգ ու պարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08