Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրկին փայլուն հանդես եկավ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը

19.10.2015

  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցները` յուրաքանչյուր տարածաշրջանից 2 թիմ: Ընդհանուր թվով մրցապայքարի մեջ էին մտել 8 թիմեր` Իջևանի ավագ դպրոցի ու Ազատամուտի դպրոցի, Նոյեմբերյանի ավագ դպրոցի և թիվ 2 դպրոցի, Բերդի տարածաշրջանից Այգեձորի և Արծվաբերդի դպրոցների, Դիլիջանի ավագ դպրոցի և Թեղուտի դպրոցի հավաքականները: Ռազմամարզական խաղերում ներառված էին հետևյալ մարզաձևերը` նռնակի նետում, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում: Համառ ու անզիջում պայքար էր ծավալվել թիմերի միջև: Ինչպես միշտ, այս անգամ էլ փայլեց Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը` գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը: Նշենք, որ Արծվաբերդի դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը 2015թ. ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ և կառավարության կողմից պարգևատրվել ավտոմեքենայով: 2-րդ տեղում էր Այգեձորի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը գրավեց Դիլիջանի ավագ դպրոցը: Արժանին պետք է ասել Թեղուտի միջնակարգ դպրոցի տղաների մասին, ովքեր թեպետ մրցանակային տեղ չգրավեցին, սակայն աչքի ընկան իրենց ֆիզիկական պատրաստականությամբ ու խաղերին իրենց դիտարժան մասնակցությամբ: Ռազմամարզական խաղերում լավագույնը ճանաչված Արծվաբերդի թիմը նոյեմբերի 2-5-ը կմասնակցի Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09