Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի քննարկում Դիլիջանում

21.10.2015

  ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-20-ը Դիլիջանում անցկացվեց Տավուշի մարզի 2016-2019 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտին վերաբերող հատվածի քննարկում: Քննարկվեցին նաև մարզի զարգացման ծրագրում գենդերային հավասարկշռությանն առնչվող հարցեր: Ծրագիրն իրականացվեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Տավուշի մարզպետարանի, ՕՔՍՖԱՄ-ի, ,,ՊրոՄեդիա-Գենդեր,, հասարակական կազմակերպության, Դիլիջանի ազգային պարկի, Տավուշի ԳԱՄԿ-ի ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ աշխույժ ու արդյունավետ քննարկում: Ինչպես մասնագետների, այնպես էլ ոլորտային աշխատանքային խմբերի մասնակցությամբ մեկ անգամ ևս վերանայվեցին գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտին վերաբերող հարցերը` հաշվի առնելով այդ նախարարությունների կողմից արված առաջարկությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03