Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզ

21.10.2015

  Հոկտեմբերի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Մարզպետ Հ. Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Ազատամուտ և Գանձաքար համայնքներ: Ազատամուտ համայնքում նախարար Երիցյանը գյուղապետ Ժ. Մարտիրոսյանի և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Կ. Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազատամուտի քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պահակատան տարածքում, ծանոթացել վերջերս ավարտված շինարարական աշխատանքներին, շինության պայմաններին և զրուցել սպայական անձնակազմի հետ: Ազատամուտի քաղպաշտպանության գունդն իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների և մասնավորապես Ազատամուտի խմելու ջրի ջրամբարի պաշտպանությունը: Նախարար Ա. Երիցյանի հաջորդ կանգառը Գանձաքար համայնքի Հ. Մ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոցն էր: Դպրոցի տնօրեն Ս. Մատինյանը նախարար Ա. Երիցյանին ծանոթացրել է դպրոցի առօրյային, դասասենյակների պայմաններին և հնարավորություններին, ներկայացրել կրթօջախի առջև ծառացած խնդիրներն ու արդեն լուծված բազում հարցերը: Վերջերս հիմնովին նորոգվել է դպրոցի մարզադահլիճը, սալիկապատվել են որոշ դասասենյակներ, ամրացվել և նորոգվել է շինության տանիքը: Նշենք, որ դպրոցն ընդգրկված է եղել Կառավարության հրատապ ծրագրում, որի շրջանակներում ենթարկվել է մասնակի նորոգման: Տնօրեն Ս. Մատինյանի խոսքով՝ նախագծով պլանավորված բոլոր աշխատանքները հաջողությամբ հասցվել են ավարտին: Կրթօջախը համայնքի միակ դպրոցն է, որտեղ սովորում է շուրջ 440 աշակերտ:
 

mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03