Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդատվություն ներքին աուդիտի ներդրման վերաբերյալ

21.10.2015

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վերաբերում էր 01.01.2016 թվականից գյուղական համայնքներում, գյուղական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, գյուղական համայնքային հիմնարկներում ներքին աուդիտի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ներքին աուդիտի համակարգի ներդրմանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու հաշվապահները, մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:  ,,Գարանտ աուդիտ,, աուդիտորական խորհրդատվական ընկերության տնօրեն Նաիրի Սարգսյանը և փոխտնօրեն Անդրանիկ Ասլանյանը մանրամասն տեղեկատվություն ներկայացրին համայնքներում ներքին աուդիտի ինստիտուտի ներդրման վերաբերյալ, հանդես եկան խորհրդատվությամբ և պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց պարզաբանումների համար դիմել նաև մարզպետարանի ներքին աուդիտի բաժին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08