Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օքսֆամը և Օքսեջենը ներկայացնում են առաջիկա տարվա իրենց ծրագրերը

07.06.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում հերթական աշխատանքային հանդիպումն էր Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Օքսեջեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատանքային խումբը աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի գլխավորությամբ և Օքսֆամի ներկայացուցիչները՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի ղեկավարությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել այն ծրագրերը, որոնք նախատեսվում են առաջիկա տարվա ընթացքում իրականացնել Տավուշի մարզում: Մասնավորապես շարունակվելու են տնտեսության ոլորտում զարգացման ծրագրերը և աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրարգրերը: Միևնույն ժամանակ Օքսֆամի և Օքսեջենի ներկայացուցիչները տեղեկացրին, որ առաջիկայում կլինի ծրագրերի ներկայացում ավելի մեծ լսարանի համար, ինչպես նաև անելիքների հուշագրի ստորագրում մարզպետարանի հետ: Աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին Տավուշի մարզում ծրագրերի իրականացման համար և համոզմունք հայտնեց, որ առաջիկա համագործակցությունը նույնպես արդյունավետ կլինի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09