Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով Բերդի տարածաշրջանում էր

07.06.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով եղել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի և Այգեձոր համայնքներում: Այցի ընթացքում նրան ուղեկցել է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ճանապարհին մարզպետը կանգառ է ունեցել նաև սահմանամերձ Վազաշեն համայնքում: Բոլոր երեք համայնքներում մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ: Բնակիչների կողմից բարձրացված հրատապ խնդիրներին անմիջապես լուծում են տրվել, իսկ ուսումնասիրություն և ժամանակ պահանջող հարցերի հետագա ընթացքի վերաբերյալ մարզպետը համապատասխան հանձնարարականներ է տվել մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին: Համայնքների ղեկավարների հետ առանձին-առանձին քննարկվել են նաև այս պահին իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները: Հատկապես կարևորություն է տրվել  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, այդ ոլորտում առկա խոչընդոտներին և այն հնարավոր ուղիներին, որոնք զարգացում կապահովեն: Թե համայնքապետերին, թե բնակչությանը Հովիկ Աբովյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները գտնվում են իր աշխատանքային օրակարգում, դրանց ըստ առաջնահերթության անդրադառնում և լուծում են տալիս:

Հետդարձի ճանապարհին մարզպետը կանգառ ունեցավ նաև Ազատամուտ համայնքում, որտեղ ծանոթացավ մանկապարտեզի շինարարության ընթացքին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03