Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Օգնության ձեռքեր>> հասարակական կազմակերպության նախագահ Պապին Աբրոյանը ներկայացրեց ռուսաստանյան իրենց փորձը

07.06.2016

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի և <<Առաքելություն Արևելք>> դանիական մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող <<Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանի բացման խոսքից հետո ծրագրի ղեկավար Նոնա Գալստյանը ներկայացրեց դասընթացավար Պապին Աբրոյանին, ով ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության <<Օգնության ձեռքեր>> հասարակական կազմակերպությունը: Պապին Աբրոյանն իր զեկույցում անդրադարձավ Ռուսաստանում հայ երիտասարդների գործունեությանը, մանկատներին, խնամքի կենտրոններին հրաժեշտ տված սաների մասնագիտական կրթությանն ու կյանքի որակի բարելավմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև իրավախախտ, հանցագործության հակում ունեցող անչափահասների զբաղվածության ապահովման հարցերին: Խոսվեց այն մասին, թե Ռուսաստանում հաստատություններում չգտնվող, սակայն որոշակի ծառայությունների` հիգիենայի, կրթության կարիք ունեցող երեխաների հետ ինչ ծառայությունների միջոցով են իրականացվում աշխատանքները ու նաև այդ երեխաների հետ կապված խնդիրների մասին: Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում դասընթացի մասնակիցներն իրենց հերթին ներկայացրին հայաստանյան սեփական փորձը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50