Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թիմը առաջնությունն անցկացրեց վերելքով

08.06.2016

  <<Նիկարմ>> ֆուտբոլային ակումբի <<Գետահովիտ-02>> թիմը  /գլխավոր մարզիչ` Արմեն Խաչատրյան/ մասնակցում է ՀՀ 2015-16թ.թ. մրցաշրջանի Մ14 Բ պատանեկան առաջնությանը: Թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի կոչումը: 7 միավորով առաջ անցնելով 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Արթիկի թիմից` տղաները վստահորեն զբաղեցրին 1-ին տեղը: Առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, որոնցից 4-ը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի մանկապատանեկան թիմերն են: Սեփական հարկի տակ անցկացրած 10 հանդիպումներն էլ ավարտվել են մեր ֆուտբոլիստների հաղթանակներով: Թիմը ամբողջ առաջնությունն անցկացրեց վերելքով, և առաջնությունը դեռ չավարտած տղաները պատրաստվում են հաջորդ մրցաշրջանում ավելի մեծ բարձունքներ նվաճել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59