Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեցին վերապատրաստման եռօրյա դասընթացներ շախմատի ուսուցիչների համար

13.06.2016

 Հայաստանի շախմատի ակադեմիայի, ՀՀ կրթության ու գիտության նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ հունիսի 9-11-ը մարզկենտրոն Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեցին եռօրյա դասընթացներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շախմատ առարկայի ուսուցիչների համար: Դասընթացներն անցկացվեցին շախմատի ֆեդերացիայի մեթոդիստ-մարզիչ, Վանաձորի շախմատի մարզադպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանի գլխավորությամբ: Դասընթացների առաջին երկու օրերին իրականացվեցին դասախոսություններ և գործնական աշխատանքներ, իսկ երրորդ օրն արդեն ուսուցիչները քննություն հանձնեցին շախմատ առարկայից: Դասընթացներին մասնակցած բոլոր ուսուցիչները հաջողությամբ հանձնեցին քննությունները և ըստ իրենց ձեռք բերած միավորների ստացան մեկ կամ երկու տարով շախմատ դասավանդելու համապատասխան վկայական: Դասընթացների անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57