Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի երաժշտական դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգը

15.06.2016

  Հունիսի 14-ը առանձնահատուկ օր էր Իջևանի երաժշտական դպրոցի համար: Մշակութային կրթօջախում տարեվերջյան հաշվետու համերգն էր, պատասխանատու օր, երբ դպրոցի սաները պետք է հաշվետվություն տային ու ներկայացնեին ողջ ուսումնական տարվա ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումները: Երաժշտական դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր: Համերգին ներկա էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Համերգային ծրագիրը բացեց դպրոցի նորաստեղծ մանկական երգչախումբը Շայինսկու <<Ժպիտ>> և Հռիփսիմե Խրիմյանի <<Շնորհավոր>> երգերի կատարմամբ: Այնուհետև համերգը շարունակեցին երաժշտական դպրոցի բոլոր բաժինների լավագույն սաներն ու Գյումրիի <<Վերածնունդ>> 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած և մրցանակների ու դափնեկրի կոչման արժանացած երաժիշտ կատարողները: Նրանցից Մուշեղ Դանիելյանը Գյումրիի <<Վերածնունդ>> 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է 1-ին կարգի դափնեկրի կոչման, իսկ նրա դասատու Ռուզան Մատինյանը` ակադեմիական երգեցողության դափնեկրի ղեկավարի շնորհակալագրի: Ռուզան Մատինյանը փառատոնում արժանացել է նաև 1-ին կարգի դափնեկրի կոչման: Երգիչ Գրիգոր Թանանյանին փառատոնում շնորհվել է 2-րդ կարգի դափնեկրի կոչում: Դահլիճը մեծ ոգևորությամբ ու բուռն ծափերով ընդունեց յուրաքանչյուր ելույթ: Համերգի ավարտին գեղեցիկ կատարումների ու նաև ձեռքբերումների համար երաժշտական դպրոցի կոլեկտիվին, սաներին ու նրանց ծնողներին շնորհավորեց և նորանոր հաջողություններ մաղթեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Դպրոցին ու նրա սաներին գալիք ուսումնական տարում նոր ձեռքբերումներ մաղթեց նաև երաժշտագետ Նանա Մարգարյանը: Իսկ քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Լիլիթ Ղալումյանը Իջևանի քաղաքապետարանի պատվոգրեր հանձնեց երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանին և մի խումբ դասատուների: Հավելենք, որ կրթության ոլորտում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանը օրերս պարգևատրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57