Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոր ուսումնական տարին Խաչարձան գյուղի դպրոցականները կդիմավորեն վերակառուցված ու բարեկարգված դպրոցում 14.08.2015
Նոր ուսումնական տարին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցականները կդիմավորեն վերակառուցված ու բարեկարգված դպրոցում: Այսուհետ ուսումնառությունն այդպիսի դպրոցում իրականացնելու ուրախությունը նրանց պարգևել են արգենտինահայ բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյան ամուսինները և նրանց որդի Մաքսիմելիանը, ով շատ է հավանել տարածաշրջանի այս գողտրիկ անկյունը և ծնողների հետ որոշել աջակցել համայնքին: Օգոստոսի 14-ին բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ վերակառուցված դպրոցի բացման հանդիսավոր...

Հուշարձանի բացում հերոս սակրավորի հիշատակին 13.08.2015
Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրում տեղի ունեցավ Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի պատասխանատուներ, Գեորգի Մնացականյանի ծնողներն ու քույրերը, հարազատները, ծառայակիցներ ու ընկերներ, Այգեհովիտ համայնքի բնակիչներ: Միջոցառումը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Գեորգիի...

Քննարկվեցին ծրագրի գենդերային ուղղորդմանը վերաբերող հարցեր 12.08.2015
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ՕՔՍՖԱՄ-ի փորձագետներ Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը Տավուշի մարզպետարանում անցկացրին խորհրդակցություն մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նոր՝ 2016-2019 թ.թ. ծրագրում գենդերային հավասարության սկզբունքի պահպանման շուրջ: Մարզի զարգացման ծրագրի աշխատանքային խմբերի հետ նրանք ոլորտ առ ոլորտ քննարկեցին ծրագրի գենդերային ուղղորդմանը վերաբերող հարցեր, որոնք կապահովեն տղամարդկանց և կանանց ներուժը և հնարավորությունները նոր ծրագրում: Հարց ու պատասխանի տեսքով վեր...

Ոսկե մեդալով՝ 6-րդ համահայկական խաղերից 10.08.2015
6-րդ համահայկական խաղերում Իջևան քաղաքը ներկայացնող Վարդիթեր Պողոսյանը մրցումներից վերադարձել է ոսկե մեդալով՝ անսահման ուրախություն պատճառելով թե իր համաքաղաքացիներին և թե բոլոր տավուշցիներին: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը նախորդ՝ 5-րդ համահայկական խաղերում ևս իր հայրենակիցներին ուրախացրել է 1-ին տեղով: 6-րդ համահայկական խաղերում ճանաչված բադմինթոնուհուն զուգախաղում ընկերակցել է նրա...

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի իրականացման նպատակով ստեղծված ,,Տեղական մասնակցության և ոչ խտրականության,, փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպումը: Խմբում ընդգրկված են Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների, առողջապահական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում...

Աչաջրի փոքրիկները հիանալի նվեր ստացան համագյուղացի բարերարներից 06.08.2015
Հուլիսի 5-ին Աչաջրում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի շենքի հանդիսավոր բացումը, որը վերանորոգվել է համագյուղացիներ Խաչատուր և Վաչիկ Քոքոբելյան եղբայրների, Ռուսաստանի Դաշնությունում ապրող գործարարներ Արմեն Աղինյանի և Ալեքսեյ Ղալթախչյանի տրամադրած միջոցներով: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, բազմաթիվ աչաջրեցիներ, ծնողներ ու հյուրեր: Բարեգործների ուժերով վերանորոգվել է գյուղի...