Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա ավանդական միջոցառում Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում

24.12.2015

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում ամանորյա ավանդական միջոցառում էր: Հավաքվել էին ծնողներ, այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ինչպես միշտ,  այս կրթօջախը տոնակատարությանը հանդես եկավ բարձրաճաշակ թատերական ներկայացմամբ, գրական-երաժշտական կոմպոզիցիայով: Երեխաները երգեցին ու արտասանեցին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Հանդիսությունն ավարտվեց Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցով, ովքեր , իհարկե, նվերներ էին բերել երեխաների համար: Միջոցառման ավարտին ներկաներին ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի տնօրեն Գրետա Աթաբեկյանին, նրա թիմին՝ համախմբված և արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզն օրինակելի նախադպրոցական կրթօջախ է: Լևոն Սարգսյանը կարևորեց մանկապարտեզի դերը երեխայի դաստիարակության հարցում, ընդգծելով, որ մարդու ձևավորումը որպես հասարակության անդամի սկսվում է հենց մանկապարտեզից: Ապա մարզպետի տեղակալը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից պատվոգիր հանձնեց Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Գրետա Աթաբեկյանին երկարամյա գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար: Լևոն Սարգսյանը նաև շնորհավորեց ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորին առողջություն և հաջողություն:
Միջոցառման մասնակիցներին ու ներկաներին ողջունեց նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մանկապարտեզի աշխատակազմին, շեշտելով, որ թիվ 2 մանկապարտեզը համայնքի կարևորագույն օղակներից է: Քաղաքապետն իր երախտիքի խոսքը հայտնեց նաև այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր մշտապես կանգնած են մանկապարտեզի և համայնքի կողքին՝ աջակից լինելով բոլոր խնդիրների լուծմանը: Արմեն Սանթրոսյանը խոսքը եզրափակեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05