Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի 2015 թվականի վերջին նիստը

25.12.2015

Այսօր տեղի ունեցավ   հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի 2015 թվականի վերջին նիստը: Այն վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Սա հանձնաժողովի ընդլայնված նիստ էր և բացի հիմնական անդամներից հրավիրված էին նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձինք:
2015 թվականին հանձնաժողովի կատարած աշխատանքներն ամփոփ ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը: Հանձնաժողովը տարվա ընթացքում գումարել է ընդլայնված 6 նիստ, որտեղ քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Հանձնաժողովը համագործակցված աշխատել է բոլոր այն ՀԿ-ների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ, ովքեր զբաղվում են հաշմանդամների խնդիրների լուծմամբ: Աշխատանքներ են տարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների և կրթական հաստատությունների հետ:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաև ,,Սեյվ դը չիլդրեն,, միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով ,,LIFE,, ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան, ով ներկայացրեց Տավուշի մարզում ծրագրի կողմից կատարված աշխատանքը՝ ուղղված հաշմանդամների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33