Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Տարվա մարդը,,՝ սահմանին ապրող գյուղացուն

25.12.2015

,,Դե Ֆակտո,, ամսագրի աշխատակազմը դեկտեմբերի 24-ին մարզի Տավուշի սահմանամերձ Վազաշեն համայնքում էր: Այստեղ ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին  հանձնեց «Տարվա մարդ» արձանիկը, որին այս տարի արժանացել են սահմանին ապրող գյուղացիները: Համայնքում հյուրերին ջերմությամբ ընդունեցին: ,,Դե ֆակտոյի,, խմբագրությունն ու նրա գործընկերները վազաշենցիների համար ամանորյա նվերներ էին պատրաստել, որոնք հանդիսավորությամբ հանձնեցին նրանց: Ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա շնորհակալություն հայտնեց ,,Դե ֆակտոյի,, աշխատակազմին հետաքրքիր նախաձեռնության համար և շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
 

 

Լուսանկարները և տեղեկատվությունը՝ slaq.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33