Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

<<Շանթ-2015>> ուսումնավարժության շրջանակում կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ 05.09.2015
Սեպտեմբերի 5-ի առավոտյան <<Շանթ-2015>> ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների շրջանակում ստացվել էր տեղեկատվություն, որ հակառակորդը օդային հարձակում է գործել, և ազդարարվել է օդային տագնապ: Պայմանականորեն վնասվել է մեկ բնակելի շենք, կան տուժածներ, վիրավորներ, որոնք կարիք ունեն օգնության: Կարճ ժամանակում Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատի ուժերով կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ. տուժածները շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցին Իջևանի բժշկական կենտրոն:...

Շարունակվում են «Շանթ 2015» զորավարժությունները 05.09.2015
Այսօր, հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ազդանշան: Ժամը 11.26-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում հնչեցվել է «Օդային տագնապի ավարտ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ազդանշան: mta.gov.am

Երկրաշարժ 04.09.2015
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3...

Ընթանում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները 04.09.2015
Հայաստանի Հանրապետությունում սեպտմբերի 3-ից անց են կացվում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և...

Նվերներ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ 03.09.2015
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Տավուշի մարզի Դիտավան, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան, Բաղանիս և Սևքար սահմանամերձ գյուղերի դպրոցականների համար հաճելի անակնկալ էր պատրաստել Հայ օգնության միությունը: Կազմակերպության Հայաստանի շրջանային վարչության <<Աջակցություն սահմանամերձ և սահմանապահ գյուղերին>> ծրագրի շրջանակում ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները այցելեցին նշված գյուղերի դպրոցներ, շնորհավորեցին աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և դպրոցների...

Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բարեկամավան համայնքում էր 01.09.2015
Սեպտեմբերի 1-ի տոնական օրը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց Բարեկամավանի դպրոցում: Այս տարի Բարեկամավանի դպրոցն ունի երկու առաջին դասարանցի, սակայն մարզպետը պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեց կրտսեր ու միջին դասարանների բոլոր աշակերտներին: Ելույթ ունենալով՝ մարզպետը, Գիտելիքի ու նոր ուսումնական տարվա առաջին օվա կապակցությամբ, շնորհավորեց և աշակերտներին, և ծնողներին ու ուսուցիչներին: Մաղթեց բոլորին նորանոր ձեռքբերումներ ու արգասաբեր աշխատանք: Մարզպետը նշեց, որ օրը հատկապես...


