Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դրամաշնորհային ծրագիրը կխթանի օրգանական գյուղատնտեսությունը

21.01.2016

  Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության /ԱԶԳ/ կողմից: Այսօր` հունվարի 21-ին, ծրագրի հետ կապված տեղեկատվական հանդիպում և հայտամրցույթի ուղեցույցի վերաբերյալ դասընթաց անցկացվեց Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, ֆերմերներ, ֆերմերային տնտեսությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ: Դասընթացը ներածական խոսքով բացեց և 0ԳԱՆ ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը: Ներկայացվեցին ծրագրի նպատակները, բաղադրիչներն ու դրամաշնորհները: Ծրագրի հատուկ նպատակներն են Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը և համապատասխան պետական և մասնավոր սեկտորի հաստատությունների արդյունավետության բարձրացումը, բաղադրիչները` իրավական դաշտի բարելավումը, ֆինանսական աջակցության տրամադրումը և մարքետինգային գործունեության բարելավումը: Հատուկ ուշադրություն կդարձվի կին ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին, վերամշակողներին, ինչպես նաև երիտասարդներին և այլ խոցելի խմբերին: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն ֆերմերներին, ովքեր փորձում են նախաձեռնել, դիվերսիֆիկացնել կամ ընդլայնել օրգանական արտադրությունը: Իսկ մեծածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար: <<Կանաչ արահետ>> գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը խոսելով օրգանական գյուղատնտեսության մասին, նշեց, որ Տավուշի մարզը պոտենցիալ հնարավորություններ ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Այնուհետև դասընթացի մասնակիցներին ներկայացվեց հայտադիմումների պատրաստման ու ներկայացման կարգը` նշելով, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է նշանակված 2016 թվականի մարտի 21-ը, տեղական ժամանակով ժամը 16:00-ը: Միջոցառման վերջում դասընթացավարները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09