Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

26.01.2016

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հրազդան-Ջրառատավան, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մադինա-Վերին Գետաշեն, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ջաջուռ, Բավրա գյուղական համայնքներ տանող ճանապարհները:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Լանջառ-Լուսաշող, Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր», Ստեփանավան-Կաթնաղբյուր, Սպիտակ-Խնկոյան, Սպիտակ-Հարթագյուղ, Սպիտակ-Լուսաղբյուր-Գյումրի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի մարզերի և Շիրակի մարզի Մանթաշ, Կապս, Ամասիա, Ցողամարգ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
  ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
 ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
 ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
 Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ. դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

mta.gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26