Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գնդակոծությունների հետևանքով վնասվել են բնակարաններ

Գնդակոծությունների հետևանքով վնասվել են բնակարաններ 15.01.2015

Վերջին շրջանում ադրբեջանական կողմից տեղացող գնդակոծությունների հետևանքով մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները բավականին նյութական վնասներ են կրել: Հիմնականում տուժել են Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Այգեպար, Չինարի համայնքների բնակիչների մասնավոր տները: Նախնական տվյալներով վնասված բնակարանների թիվը գրեթե 100-ի է հասնում: Պառավաքար համայնքում այրվել է նաև ավտոմեքենա: Վնասների չափերը գնահատելու նպատակով վերոհիշյալ համայնքներում արդեն աշխատում են անկախ փորձագետները:  

Աջակցություն սահմանամերձ համայնքներին 15.01.2015

2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով սոցիալական աջակցություն կտրամադրվի ՀՀ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Վերոհիշյալ համայնքներից 24-ը Տավուշի մարզում են. Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր: Աջակցություն ստացող համայնքների ցանկը...

Աշխատանքային խորհրդակցությունում 14.01.2015

Այսօր՝ հունվարի 14-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, վարչությունների պետեր և բաժինների վարիչներ: Ըստ ոլորտների, մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանատուների հետ քննարկեց առաջիկա անելիքները: Մասնավորապես մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը տեղեկացրեց վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում գնդակոծություններից վնասված բնակարանների...

3-րդ բանակային կորպուսը՝ լավագույնը հանրապետությունում

3-րդ բանակային կորպուսը՝ լավագույնը հանրապետությունում 14.01.2015

Հունվարի 13-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հանդիպումը 3-րդ բանակային կորպուսի սպայական կազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 2014 թվականին 3-րդ բանակային կորպուսը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում։ Լավագույնն է ճանաչվել նաև N մոտոհրաձգային...

Տավուշի մարզում տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը

Տավուշի մարզում տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը 12.01.2015

Հունվարի 11-ը Տավուշի մարզում առաջին զորակոչային օրն էր: Մարզի բոլոր տարածաշրջաններում 2015 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց մեծ հանդիսավորությամբ: Զորակոչիկներին բանակ ճանապարհելու համար Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Դիլիջանի զինկոմիսարիատների մոտ էին հավաքվել մարզի ղեկավարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ծնողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նոյեմբերյանում մասնակցելով միջոցառմանը, տարածաշրջանի և ամբողջ մարզի զորակոչիկներին ողջունեց, բարի ծառայություն...

Մարզպետարանը՝ փոքրիկներին

Մարզպետարանը՝ փոքրիկներին 30.12.2014

Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ <<Ընտանեկան նպաստ>> համակարգում գրանցված անապահով 50 ընտանիքների երեխաների համար ամանորյա հանդես էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանի <<Մադագասկար>> մանկական սրճարանում: Ուրախ տրամադրությունն էր մթնոլորտի տերը, երեխաներին այցելել էին Ձմեռ պապն ու տարբեր մուլտ-հերոսներ: Երեխաները և համտեսում էին առատ սեղաններից, և ուրախանում, և խաղում: Իսկ վերջում նրանց սպասվում էր անակնկալ Ձմեռ պապի նվերների տեսքով:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18