Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18.01.2016

 2015թ. ընթացքում պարբերաբար հավաքագրվել և ամփոփվել են մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկությունները: Առկա են ընտանեկան, սոցիալական նպաստներ, երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ նպաստներ ստացող ընտանիքների, ինչպես նաև մարզում բնակվող խոցելի խմբերի վերաբերյալ տեղեկությունները՝ ամսական պարբերականությամբ:
2015թ. ընթացքում մարզի 4 ՍԱՏԳ-ներին կից աջակցության խորհուրդներն ուսումնասիրել և քննարկել են սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած թվով 3580 ընտանիքների ներկայացրած դիմումներ, որոնցից դրական են լուծվել 3462-ը: 2015 թվականի ընթացքում մարզի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են 5915 աշխատանք փնտրող անձինք, որից գյուղաբնակ` 2662-ը, հաշմանդամ` 27-ը, կանայք` 3632-ը, բարձրագույն կրթությամբ` 516-ը: Աշխատանքի է տեղավորվել 503-ը: Զբաղվածության տարածքային կենտրոններում 2015 թվականի ընթացքում հաշվառվել է 5220 գործազուրկ, որից 3339-ը` կանայք, բարձրագույն կրթությամբ` 486-ը:
Հավաքագրվել և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում ստեղծվել է տեղեկատվական բազա՝ մարզի բոլոր 62 համայնքներում 2004-2015 թվականների ընթացքում կառուցված կամ կառուցվելիք շենք-շինությունների՝ հաշմանդամներին հարմարեցվածության /նաև թեքահարթակների/ վերաբերյալ:
Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀՀ ԱՍՀ նախարարության, ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության, ՀՀ ՏԿԱԻ նախարարության և մարզպետարանի աշխատակիցներ: Հանձնաժողովն իր նիստերում քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներից ներկայացված ծրագրերը, նիստերի ընթացքում տրվել են մեթոդական ցուցումներ, անհրաժեշտ պարզաբանումներ: Աշխատանքների արդյունքում հանձնաժողովի կողմից հաստատվել են մարզի 44 սահմանամերձ համայնքների ծրագրեր /այդ թվում՝ Իջևանի տարածաշրջանում 14, Բերդի տարածաշրջանում` 16 և Նոյեմբերյանում՝ 14 ծրագիր/, և մասնակցել են 397 շահառուներ /Իջևանում` 179, Բերդում` 98, Նոյեմբերյանում` 120/:
Հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է մարզի 140 անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբարում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18