Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                                   Համայնքային  համագործակցության հեռանկարներ

Համայնքային համագործակցության հեռանկարներ 15.05.2015

Ինչպես տեղեկացնում են Դիլիջանի քաղաքապետարանից, մայիսի 15-ին քաղաքապետարանը հյուրընկալել է Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի վարչական շրջանի պատվիրակությանը, որը գլխավորել է համայնքի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը: Պատվիրակության կազմում են եղել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ենոք Արզումանյանը, աշխատակազմի տարբեր ոլորտների պատասխանատուներ, կրթական հաստատությունների տնօրեններ: Քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը համայնքների ղեկավարները համառոտակի ներկայացրել են...

Շտաբային ուսումնավարժություն Տավուշի մարզում

Շտաբային ուսումնավարժություն Տավուշի մարզում 14.05.2015

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  որոշմամբ,  մայիսի 14-ին մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում: Ուսումնավարժությանն ընդգրկված էին Տավուշի մարզի...

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում 13.05.2015

Հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը ևս մեկ անգամ արժևորելու նպատակով մայիսի 12-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները հիշարժան դրվագներ...

,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում գիտաժողով Դիլիջանում

,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում գիտաժողով Դիլիջանում 12.05.2015

Մայիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ,,Ներառական կրթություն.կրթություն բոլորի համար,, թեմայով տարածաշրջանային գիտաժողովը: ,,Ներառական համայնք,, ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բուդապեշտի Բաց հասարակության հիմնադրամի ՙՙԿրթության աջակցություն,, ծրագրի կողմից: Այն տարածաշրջանային ծրագիր է: Հայաստանում այն իրականացնում են ՙՙՀույսի կամուրջ,, ՀԿ-ի Տավուշի մարզի մասնաճյուղերն ու ,,Օրրան,,...

Արտագնա նիստ Թեղուտ համայնքում

Արտագնա նիստ Թեղուտ համայնքում 12.05.2015

Մայիսի 11-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Տավուշի մարզի Թեղուտ համայնքում: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը Թեղուտ համայնքի մշակույթի պալատում հանդիպել են Տավուշի մարզի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակիչների հետ եւ քննարկել համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի...

Տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրեր

Տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրեր 11.05.2015

,,Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն,, հասարակական կազմակերպությունը, որ ստեղծվել է Տավուշի մարզպետարանի կողմից ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի համագործակցության շրջանակներում, նպատակ ունի խթանել մարզում տուրիզմի ոլորտի զարգացմանը: Կազմակերպությունն արդեն մի քանի ամիս է անցել է գործնական ծրագրերի իրականացմանը՝ այդ ճանապարհին համագործակցելով տարբեր կառույցների հետ: Այս անգամ կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սոցիալ-մշակութային ծառայություն և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18