Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                      <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել                                      Նարեկ Տիտանի Վանեսյանը

<<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Նարեկ Տիտանի Վանեսյանը 01.06.2015

Մայիսի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի ենթակայության <<Իջևանի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ, որի արդյունքում մրցույթին մասնակցած չորս մասնակիցներն էլ հաղթող են ճանաչվել: Նրանք են՝ Համլետ Չոբանյանը՝ <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ռուզաննա Գրիգորյանը՝ Աչաջրի ԱԿ ՓԲԸ-ի տնօրեն, Նարինե Թումանյանը՝ մանկաբարձ-գինեկոլոգ և Նարեկ Վանեսյանը՝ ՀՀ սպորտի և...

 Մարզկենտրոն Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց  Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Մարզկենտրոն Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը 01.06.2015

Հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 1950 թվականին, իսկ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո, 1996 թվականին, ընդունվել է <<Երեխայի իրավունքների մասին>> ՀՀ օրենքը: Այդ օրը տոնին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Ինչպես միշտ, Տավուշի մարզում այս անգամ էլ մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնական միջոցառումներ էին...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2015

  Հարգելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: Աստծու նախախնամությամբ թե երջանիկ պատահականությամբ մայիսը մեր ժողովրդի համար դարձել է հաղթանակների ու տոների ամիս: Այդ փառահեղ հաղթանակներից էին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի հերոսամարտերը, որոնցով ամրագրվեց Անկախ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մեծ է Մայիսի 28-ի խորհուրդը: Նրանով հայ ժողովուրդը ոչ միայն վերագտավ հարյուրամյակներով կորցրած իր անկախությունը, այլև նրա հենքի վրա...

Նշվեց Հանրապետության տոնը

Նշվեց Հանրապետության տոնը 28.05.2015

Մայիսի 28-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մեծ շուքով նշվեց մեր երկրի կարևորագույն տոներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձը: 97 տարի առաջ, պատմական Մայիսի 28-ի օրը, դարավոր ընդմիջումից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ դառնալով հիմնաքարը հետագա երկու հանրապետությունների՝ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության: Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի ծնունդ Առաջին Հանրապետության ստեղծումը հպարտության, ակնածանքի ու ազգային...

                                       Խորհրդակցություն մարզպետարանում

Խորհրդակցություն մարզպետարանում 27.05.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, քարտուղարության պետ Համլետ Ավալյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը և մարզի 4 տարածաշրջանային զինկոմները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին զորահավաքին և քաղպաշտպանությանը վերաբերող հարցեր: Նախ զինկոմները մարզպետին տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին,...

Միջոցառումը նվիրված էր մայիսյան տոներին

Միջոցառումը նվիրված էր մայիսյան տոներին 26.05.2015

      Մայիսյան տոների կապակցությամբ  Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զոհված ազատամարտիկների ընտանիքների համար գեղեցիկ միջոցառում էր նախաձեռնել   <<Զինվոր>> համակարգող խորհուրդն իր կազմում ընդգրկված <<Ծիրանավոր>> և <<ԱՍ>> հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Մայիսի 26-ին Իջևանի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին ոչ միայն զոհվածների ընտանիքների անդամներն ու հարազատները, այլև պաշտոնատար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:28:25