Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնկացությամբ 05.05.2015

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ Կարեն Նազարյանը: Առաջիկայում հանրակրթական դպրոցներում սպասվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, որոնց անցկացման վերաբերյալ վարչության պետը նախ տեղեկատվություն տվեց, ապա՝ համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, առաջիկայում ԳԹԿ-ի կողմից անց են կացվելու փորձնական ավարտական...

Պատմական օր Զորականում

Պատմական օր Զորականում 04.05.2015

Տավուշի մարզի Զորական համայնքում մայիսի 3-ին օրը տոնական էր: Հավաքվել էին բազմաթիվ հյուրեր, ինչպես Հայաստանի տարբեր համայնքներից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից՝ հանդիսավորությամբ բացելու մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Զորականի այժմյան բնակիչները 90-ականներին այստեղ տեղափոխված նախկին չարդախլվեցիներն են, որտեղից էլ սերվել են երկու մարշալները: Զորականում...

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված համայնքների խոշորացման ծրագրին

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված համայնքների խոշորացման ծրագրին 04.05.2015

  Մայիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` նվիրված համայնքների խոշորացման ծրագրին: Լսումները վարում էր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Լսումներին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավորներ, Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզպետներ՝  Հովիկ Աբովյանն, Սուրիկ Խաչատրյանն ու Արթուր Նալբանդյանը, խոշորացվող համայնքների ղեկավարներ և այլ շահառու...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական աշխատանքային այցը  մարզի համայնքներ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական աշխատանքային այցը մարզի համայնքներ 01.05.2015

Ապրիլի 30-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական այցելությունը կատարեց մարզի համայնքներ՝ այս անգամ հանդիպում ունենալով Աղավնավանքի, Խաչարձանի և Գոշի բնակիչների հետ: Սրանք այն գյուղերից են, որոնք ընդգրկված են համայնքների խոշորացման փորձնական  ծրագրի մեջ: Այս համայնքների բնակիչները նույնպես մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեի ժամանակ պետք է որոշեն, ցանկանու՞մ են միավորվել տարածշրջանի 6 գյուղական և 1 քաղաքային համայնքների հետ և դառնալ մեկ համայնք, թե՞ ոչ: Մարզպետը հանդիպելով...

Քննարկում ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի,, իրավունք ծրագրի շրջանակներում

Քննարկում ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի,, իրավունք ծրագրի շրջանակներում 01.05.2015

,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում ապրիլի 30-ին հեթական միջոցառումն էր կազմակերպվել ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի,, իրավունք ծրագրի շրջանակներում: Սա պարբերաբար կազմակերպվող միջոցառումներից էր, որը նպատակ ունի խնդիրները քննարկել գործատուների հետ և փորձել ինչ-որ լուծումներ գտնել, որոնց արդյունքում կլուծվի հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածության հարցը: Մասնակցում էին նաև մարզպետարանի, զբաղվածության գործակալության, շահերի պաշտպանության խմբի...

Կիրանցում բացվեց ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի հուշարձանը 01.05.2015

Կիրանցը Տավուշի մարզի սահմանամերձ և հերոսական տարեգրություն ունեցող համայնքներից է: Այս փոքր գյուղը Արցախյան ազատամարտի տարիներին 14 զոհ է տվել: 1992-ին էր, երբ Կիրանցի սահմանագոտում ընկավ նրա զավակներից մեկը՝ Գագիկ Վարդանյանը: 2015 թվականի մայիսի 1-ին պիտի լրանար ազատամարտիկի 55-րդ տարեդարձը: Նրա եղբայրը՝ Գրիշա Վարդանյանը, նախաձեռնել և կառուցել էր Գորոյի /այսպես էին նրան ճանաչում/ կիսանդրին, որը մայիսի 1-ին բացվեց հայրենի գյուղի իր անունը կրող դպրոցի բակում: Հուշարձանի բացման առիթով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18