Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաք եղանակներին ջրային գործոնով պայմանավորված ռիսկերը

Տաք եղանակներին ջրային գործոնով պայմանավորված ռիսկերը 10.06.2016

   Ամառային շոգ եղանակը մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցությունից բացի կարող է նաև առաջացնել բազմաթիվ ռիսկեր: Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը պայմանավորված է հիվանդություններ փոխանցողների բազմացման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանմամբ: Տաք եղանակներին մանրէներն ավելի արագ են բազմանում ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ...

Ամփոփվում են ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի արդյունքները

Ամփոփվում են ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի արդյունքները 10.06.2016

Այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Այն ամբողջությամբ նվիրված էր ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի ամփոփմանը: Նիստը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին և ողջույնի խոսք ասացին ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ,,Առաքելություն Արևելք,, բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը: Ներկա էին նաև...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Նոյեմբերյանում 09.06.2016

Հունիսի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էին դիմել 33 քաղաքացի Նոյեմբերյան, Այրում, Արճիս, Բերդավան, Կողբ, Դովեղ, Կոթի համայնքներից: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 19-ը մարզպետին էին դիմել դրամական աջակցության խնդրանքով, 6 քաղաքացի էլ մարզպետի աջակցությունն էր խնդրում աշխատանքի տեղավորման հարցում: Ընդունելությանը մասնակցած...

Ինչպես խուսափել թունաքիմիկատներով թունավորումից

Ինչպես խուսափել թունաքիմիկատներով թունավորումից 08.06.2016

 Հողագործության շրջանն սկսվելուն զուգահեռ արդիական է դառնում թունաքիմիկատներով թունավորումների խնդիրը: Դրանից խուսափելու և դրանք կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է` թունաքիմիկատներ գնելիս հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա, չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է սպառողի համար անհասկանալի լեզվով: Թունաքիմիկատներով...

Թիմը առաջնությունն անցկացրեց վերելքով

Թիմը առաջնությունն անցկացրեց վերելքով 08.06.2016

  <<Նիկարմ>> ֆուտբոլային ակումբի <<Գետահովիտ-02>> թիմը  /գլխավոր մարզիչ` Արմեն Խաչատրյան/ մասնակցում է ՀՀ 2015-16թ.թ. մրցաշրջանի Մ14 Բ պատանեկան առաջնությանը: Թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի կոչումը: 7 միավորով առաջ անցնելով 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Արթիկի թիմից` տղաները վստահորեն զբաղեցրին 1-ին տեղը: Առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, որոնցից 4-ը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի մանկապատանեկան թիմերն են: Սեփական...

 <<Օգնության ձեռքեր>> հասարակական կազմակերպության  նախագահ Պապին Աբրոյանը ներկայացրեց ռուսաստանյան իրենց փորձը

<<Օգնության ձեռքեր>> հասարակական կազմակերպության նախագահ Պապին Աբրոյանը ներկայացրեց ռուսաստանյան իրենց փորձը 07.06.2016

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի և <<Առաքելություն Արևելք>> դանիական մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող <<Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40