Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում նշվեց Բանակի օրը

27.01.2017

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց Բանակի օրը: Կրթօջախի դահլիճը լեփ-լեցուն էր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը, աշակերտներ, ծնողներ ու հյուրեր: Հանդիսությանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը: Բեմը զարդարված էր տոնի խորհրդին համահունչ: Իսկ բեմում յոթերորդ դասարանի աշակերտներն էին: Միջոցառման կազմակերպիչ, դպրոցի փոխտնօրեն Վարդուհի Վարդապետյանը այնպես էր կազմել ծրագիրը, որ դասարանի բոլոր երեխաներն անխտիր ընդգրկվեն նրանում: Եվ դա հաջողվել էր նրան: Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված ,,Ես մի զարկն եմ քո բազկի,, խորագիրը կրող հանդիսությունը հայրենասիրական դաստիարակության մի յուրօրինակ դաս էր: Դաս, որն իր մեջ ներառում էր և Արցախյան ազատամարտի թեման, և հայ զինվորի հերոսական կռիվը թշնամու դեմ, և մոր սպասումը զինվոր որդուն, և հանուն հայրենիքի նահատակված հայ քաջորդիների հիշատակի խնկարկումը: Այս ամենը ճաշակով ու խնամքով մատուցվեց հայրենասիրական խրոխտ երգերի, ասմունքի և փոքրիկ բեմադրությունների միջոցով: Իսկ երեխաների ելույթը անկաշկանդ էր ու շատ հուզիչ: Միջոցառումից բոլորը հեռացան անչափ տպավորված:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05