Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

Մարզխորհրդի նիստում 12.07.2016

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզպետ Հովիկ Աբովյանը որոշակի տեղեկատվություն ներկայացրեց մարզում կարկտահարության հասցրած վնասների վերաբերյալ՝ նշելով, որ հանձնաժողովների կողմից կազմվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և դրանք պատշաճ կերպով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման...

Դիպլոմների հանձնման հանդիսավոր  արարողություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 11.07.2016

 Հուլիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում կրթօջախի այս տարվա շրջանավարտների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել աբեղա Մխիթարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսական կազմը` տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, մարզային կառույցների ղեկավարներ, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ: Ներկաներին ողջունեցին և...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.07.2016

  2016 թվականի հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին կայանալու է ՀՀ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. Հանրային իրազեկման նպատակով մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի համայնքների հետ համագործակցված աշխատանքի ընթացքը /զեկ. Ա.Մելիքսեթյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ/ 2. Մարզի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին /զեկ.Մ.Մխիթարյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի...

Հրաժեշտ մանկապարտեզին

Հրաժեշտ մանկապարտեզին 08.07.2016

  Այսօր Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում հրաժեշտի հանդիսություն էր: Սիրելի մանկապարտեզին հրաժեշտ տվեցին ավագ նախադպրոցական խմբի 26 փոքրիկներ, ում համար այս տարվա սեպտեմբերի 1-ից կսկսվի կյանքի մի նոր շրջափուլ` դպրոցական կյանքի շրջանը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի մանկապարտեզների տնօրենները, հյուրեր: Հենց մուտքից աչք շոյող մանկապարտեզում տոնական ուրախ տրամադրությունն էր իշխում:...

Նշվեց կրթօջախի հիմնադրման հոբելյանը

Նշվեց կրթօջախի հիմնադրման հոբելյանը 07.07.2016

   Դիլիջանի արվեստի պետական քոլեջը նշեց քոլեջի հիմնադրման 25-ամյա և նրա կազմում գործող երաժշտական դպրոցի 70-ամյա հոբելյանը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հանրապետության ճանաչված արվեստագետներ, բազմաթիվ այլ հյուրեր:     Օրվա առթիվ ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ...

Աշխատանքային խորհրդակցությունում

Աշխատանքային խորհրդակցությունում 06.07.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախկինում ստացած հանձնարարականների կատարման մասին և ներկայացրին ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը ներկայացրեց գյուղատնտեսական աշխատանքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 12:57:42