Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

21.12.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականները, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչներ: Բրիֆինգը բացեց և վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա ողջունեց բրիֆինգի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց նրանց մասնակցության համար: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, մարզպետի տեղակալը նշեց, որ վերջին բրիֆինգից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ վիճակ է, թեև գրանցվել են նաև դեպքեր, երբ մեր բնակավայրերի վրա ադրբեջանական կողմից կրակ են բացել: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրեցին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57