Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016 Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15.07.2016

  2016 թ. հունիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5444 ընտանիքներ, որոնցից 1987-ը Իջևանի, 1245-ը Դիլիջանի, 1150-ը Բերդի և 1062-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 261 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-105, Դիլիջան-51, Բերդ-57, Նոյեմբերյան - 48/ : Հունիս ամսվա ընթացքում մարզի 351 ընտանիքներ...

Նշվեց ընթերցասրահի ստեղծման մեկ տարին

Նշվեց ընթերցասրահի ստեղծման մեկ տարին 15.07.2016

  Այսօր Տավուշի մարզային գրադարանի մանկական ընթերցասրահը նշեց իր ստեղծման մեկ տարին: Ընթերցասրահը բացվել է <<Գլոբալ Շեյփերս>> երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից` <<Հեքիաթ իմ գրադարանում>> նախագիծն իրականացնող <<Orange Արմենիա>> հիմնադրամի աջակցությամբ: Ընթերցասրահը երեխաներին հնարավորություն է տալիս իրենց ժամանակն անցկացնել ավելի ակտիվ, հետաքրքիր ու բովանդակալից: Այստեղ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ` վիկտորինաներ, հանդեսներ,...

Տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը

Տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը 14.07.2016

  Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ գրասենյակն սկսում է <<Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լանդշաֆտներում>> ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի /ԳԷՀ/ կողմից: Ծրագրի նպատակը բազմատեսակ էկոհամակարգային ծառայությունների շարունակական հոսքն ապահովելու նպատակով Հայաստանի հյուսիս-արևելքում հողերի ու անտառների կայուն կառավարման ներդրումն է: Ծրագրի թիրախային տարածքներն են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերը:...

Մարզային զարգացման   ծրագրի կազմման ոլորտային խմբերի աշխատանքներն ընթացքի մեջ են

Մարզային զարգացման ծրագրի կազմման ոլորտային խմբերի աշխատանքներն ընթացքի մեջ են 14.07.2016

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզային զարգացման 2017-2020 ծրագրի առողջապահության ու սոցիալական ապահովության և կրթության, մշակույթի, սպորտի ոլորտները համակարգող աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը: Մինչ խմբի հետ հիմնական աշխատանքների մեկնարկը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արա Ռոստոմյանը, տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ...

Քննարկումներ տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների շուրջ

Քննարկումներ տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների շուրջ 13.07.2016

 ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Շվեյցարական Կարմիր խաչի կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների նկատմամբ տարեցների ու նրանց ընտանիքների անդամների պահանջարկի ուսումնասիրություն: Ուսումնասիրության նպատակը տարեցների սոցիալական ծառայություններ ստանալու կարիքների գնահատումն ու գնահատված կարիքներին համապատասխան տարեցների համար...

Ցուցահանդես ՍՕՍ մանկական գյուղերի երեխաների ուժերով

Ցուցահանդես ՍՕՍ մանկական գյուղերի երեխաների ուժերով 13.07.2016

  Այսօր Իջևանի մեծահասակների կրթության կենտրոնում բացվեց <<ՍՕՍ մանկական գյուղ Իջևան>> ծրագրի ընտանիքների ամրապնդման Իջևանի և Կոտայքի շահառու երեխաների աշխատանքների համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր <<Երեխաները որպես արվեստի ջատագովներ>> ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի կազմակերպումը նախաձեռնել էր <<ՍՕՍ մանկական գյուղեր>> բարեգործական հիմնադրամը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպության հետ միասին` աջակցությամբ Հայաստանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22