Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվել է բարեկամության հուշագիր

11.10.2016

 Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում բարեկամության հուշագիր է ստորագրվել Ֆրանսիայի Վիլքրոզ համայնքի ղեկավար Ռոլանդ Բալբիսի և Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանի միջև: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Վիլքրոզ համայնքի ավագանու անդամներ, բազմաթիվ այլ հյուրեր: <<…Երկու վարչական շրջանների նպատակն է՝ ըստ իրենց կարողությունների, փոխանակումների, մասնագիտական փորձի և ցանկացած այլ միջոցների շնորհիվ, համագործակցել երկու համայնքների տնտեսությունների, հատկապես տուրիզմի ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով համայնքների կայուն զարգացմանը, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության պահպանման հիմնախնդիրներին>>,- գրված է հուշագրում: Հուշագրի ստորագրումը ողջունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ֆրանսիացի բարեկամները Ենոքավան համայնքին են նվիրել ՓԾ ժամանակակից գույք, որի հիմքի վրա համայնքում կստեղծվի ՓԾ կամավորական խումբ: Բարեկամ համայնքների ղեկավարները Ենոքավանում նաև ծաղկեպսակ են դրել Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09