Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա դասընթաց Աղվերանում

10.10.2016

 Ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով Աղվերանի «Պարկ Ռեզորթ» հյուրանոցային համալիրում անց է կացվել հրահանգիչների վերապատրաստման եռօրյա դասընթաց, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների պատասխանատուներ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ: Դասընթացին Տավուշի մարզից մասնակցել են մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, ՓԾ մարզային վարչության պետի տեղակալ Վիկտոր Աբազյանը և գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանը, Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը: Ներկայացվել են <<Սենդայի գործողությունների ծրագիրն ու կայուն զարգացման նպատակները որպես աղետների ռիսկի կառավարման ազգային քաղաքականության հիմնաքարեր>>,<<Ուսումնական հաստատության ԱՌՆ և ԱԻ գործելու պլանը որպես ՈՒՀ համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ>>,<<ԱՌՆ կրթությունը և դպրոցների անվտանգությունը>> թեմաները: Ներկայացվել են նաև ուսումնական հաստատության ԱՌՆ և ԱԻ գործելու պլանի բաժինները: Դասընթացի ակնկալվող արդյունքն է ՀՀ բոլոր մարզերում ունենալ վերապատրաստված հրահանգիչներ, ովքեր կաջակցեն մարզի ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ մշակելու իրենց ՈՒՀ ԱՌՆ և ԱԻ գործելու պլանները, ինչպես նաև մշակելու առաջարկությունների փաթեթ պլանի ձևաչափի և մշակման ուղեցույցի բարելավման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16