Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի <<Հույսի կամուրջ>>-ը նշեց իր ստեղծման 15-ամյակը

11.10.2016

 <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղում այսօր օրը տոնական էր. կազմակերպությունը նշեց իր ծննդյան 15-ամյակը: Հոբելյանի առթիվ ներկաներին շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը: Բոլոր ելույթ ունեցողների խոսքում ընգծվում էր այն միտքը, որ կազմակերպությունն իր ամենօրյա հետևողական գործունեությամբ և ջանադիր աշխատանքով կարողացել է կոտրել հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը և փոխել հանրության վերաբերմունքը հաշմանդամության հիմնախնդրի նկատմամբ: Դժվարին է եղել նրա անցած ճանապարհը, այդ ճանապարհին հաղթահարվել են բազմաթիվ խոչընդոտներ, ու դրանց կողքին ձեռք բերվել մնայուն հաղթանակներ: Հաղթանակներ, որ արդյունք են համատեղ ու նվիրված աշխատանքի:
 Սերտ համագործակցության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար Սուսաննա Թադևոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Տավուշի մարզպետարանին, Դիլիջանի համայնքապետարանին և Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանային և նրանց հանձնեց կազմակերպության շնորհակալագրերը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև մասնաճյուղի ստեղծման ու նրա անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմ, որից հետո <<Հույսի կամուրջի>> սաները հանդես եկան գեղարվեստական համարներով: Հանդիսության մասնակիցների ու հյուրերի համար հաճելի անակնկալ էին կազմակերպության սաների ձեռքով պատրաստված հոբելյանական հուշանվերները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16