Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին տեսչական ստուգումների արդյունքները

23.05.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության պետական տեսչության կողմից մարզի թվով 27 հանրակրթական ուսումնական հաստատություններում 2017թ. ապրիլի 10-ից 28-ը իրականացված կրթական գործընթացի ուսումնասիրության արդյունքների քննարկում՝ մասնակցությամբ ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի, պետի տեղակալ Ռայիսա Գալստյանի, հյուսիսային տարածքային բաժնի պետ Տիգրան Հարությունյանի և տեսչության գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանի: Քննարկմանը ներկա էին մարզպետարանի պատասխանատուներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց տեսչությանը և նշեց, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները շատ կաևոր են թերացումները վերացնելու և հետագայում դրանք բացառելու առումով: Իր խոսքում կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը կարևոր համարեց համապատասխան կրթական որակի ապահովումը դպրոցներում, անդրադարձավ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված օրենսդրական պահանջների խախտումներին: Այնուհետև տեսչության գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանը մանրակրկիտ ներկայացրեց կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նշվեց, որ տեսչական ուսումնասիրություններ են կատարվել մարզի 18 միջնակարգ և 9 հիմնական դպրոցներում: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 23 արձանագրություն: Հայտնաբերված խախտումներն ու նրանց հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից դպրոցների տնօրեններին և կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: Խախտումներ չեն հայտնաբերվել Աչաջրի, Արծվաբերդի, Թեղուտի միջնակարգ, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցներում: Դպրոցների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոնային պարտականությունների կատարումը, դպրոցի կառավարման, մանկավարժական խորհուրդների, առարկայական մասնախմբերի, ծնողական, աշակերտական խորհուրդների գործունեությունը, ուսումնական միջավայրը, մանկավարժական աշխատողների, սովորողների վերաբերյալ բազմաբնույթ տվյալները ուսումնասիրվել են ըստ բնութագրիչների: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ձևաթղթերի համաձայն կատարվել են դասալսումներ ներգրավված մասնագետների կողմից: Բոլոր բնութագրիչների հանրագումարով, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, լավագույնն է ճանաչվել Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցը, իսկ ամենացածր արդյունքները գրանցվել են Սարիգյուղի միջնակարգ դպրոցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03