Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկումներ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում

23.05.2017

Մայիսի 23-ին խոշորացված Այրում, Նոյեմբերյան և Կողբ համայնքներում տեղի ունեցան խորհրդակցություններ՝ նվիրված <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման ընթացքին, կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին:
Խորհրդակցությունները վարում էր մարզային հանձնաժողովի նախագահ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, մասնակցում էին նույն վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանը, աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը, համայնքների ղեկավարները, բնակավայրերի ներկայացուցիչները, ոլորտի պատասխանատու մասնագետները:
Քննարկվեցին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործնական իրականացման հետ կապված հարցեր, այդ թվում նաև մարզի տարածաշրջաններում շահագործվող աղբավայրերի խոշորացմանը /միացմանը/, ինքնաբերաբար ստեղծված աղբավայրերի փակմանը վերաբրող խնդիրներ: Քննարկումներին օրակարգային հարց էր մայիսի 27-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59