Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  Հաղթողները մասնակցել են ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգին

Հաղթողները մասնակցել են ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգին 23.11.2015

  Նոյեմբերի 19-ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյա և Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյա հոբելյաններին: Տավուշի մարզից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էին ստացել մրցույթի մարզային փուլի 11-14 տարիքային խմբում հաղթողներ ճանաչված` Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի...

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 20.11.2015

 Նոյեմբերի 19-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Նոյեմբերյան քաղաքում: Իրենց հուզող հարցերով մարզի ղեկավարին էին դիմել և ընդունելությանը մասնակցեցին տարածաշրջանի Նոյեմբերյան, Բերդավան, Կողբ, Դովեղ, Բաղանիս, Ոսկեպար, Այրում համայնքների 29 քաղաքացիներ: Նրանցից 23-ը մարզպետին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, իսկ մնացած 6 քաղաքացու խնդրանքը աշխատանքի տեղավորման հարցով էր: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած քաղաքացիներից 3-ի հարցը հենց տեղում...

Տեղեկատվական անկյուն` ընտանեկան բռնության հարցերով

Տեղեկատվական անկյուն` ընտանեկան բռնության հարցերով 20.11.2015

<<Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում>> ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում բացվեց տեղեկատվական անկյուն: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Մասնակցում էին ոստիկանության, հասարակական կազմակերպությունների, զբաղվածության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ: Շնորհավորելով ներկաներին բացման կապակցությամբ` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը...

Հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն <<Տավուշ>> բժշկական կենտրոնում

Հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն <<Տավուշ>> բժշկական կենտրոնում 19.11.2015

 Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին Դիլիջանի <<Տավուշ>> բժշկական կենտրոնի հիվանդանոցում կատարվել է հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն: Քաղաքացի Հ.Բ.-ն, ավտովթարի ենթարկվելով, ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է <<Տավուշ>> բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոն, որտեղ կատարվել են համակարգչային տոմոգրաֆիա և այլ անհրաժեշտ լաբորատոր գործիքային...

Տավուշի մարզպետարանի առողջապահության և  սոցիալական ապահովության վարչությունում բացվել է  թեժ գիծ

Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում բացվել է թեժ գիծ 18.11.2015

  Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի 2015 թվականի հունվարի 22-ի նիստի թիվ 14.10/|226138|-15 արձանագրության 2.3 կետի պահանջների կատարման նպատակով, ինչպես նաև ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման, հասցեականության բարձրացման, համակարգում ընտանիքների ընդգրկման գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում բացվել է թեժ գիծ: Նպաստների և սոցիալական ոլորտի...

Դասընթաց –խորհրդակցություն  ,,Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության ոլորտները մոտ ապագայում,, թեմայով

Դասընթաց –խորհրդակցություն ,,Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության ոլորտները մոտ ապագայում,, թեմայով 17.11.2015

Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դասընթաց –խորհրդակցություն ,,Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության ոլորտները մոտ ապագայում,, թեմայով: Կազմակերպիչը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն էր՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ: Մասնակցում էին Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ: Գլոբալիզացիայի և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56