Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում երեխայի հանդեպ բռնության նախնական նույնացման ցուցանիշների շուրջ

31.10.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման, հասարակական կազմակերպությունների, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ ու հոգեբաններ: Հանդիպումն անցկացրեց Ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Վարդիթեր Ավուշյանը: Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում երեխայի հանդեպ բռնության նախնական նույնացման ցուցանիշների շուրջ: Խոսելով երեխայի հանդեպ բռնության տեսակների մասին, այն է՝ ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն, սեռական բռնություն և անտեսում, բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրեց շարունակական նպատակաուղղված բռնության վրա: Առանձին-առանձին ներկայացվեցին թե բռնության տեսակները և թե դրանց նախնական նույնացման ցուցանիշները: Ներկաները դրանց վերաբերյալ հանդես եկան իրենց լրացումներով, դիտողություններով ու առաջարկներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16