Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց 2017-2025թթ. մարզի զարգացման ռազմավարության մեթոդաբանությունը

02.11.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության կազմման մեթոդաբանության քննարկմանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում արդեն մեկնարկել են աշխատանքները և ներկայացրեց ինչպես դրանց ընթացքը, այնպես էլ մոտեցումներն ու պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Այնուհետև ԵՄ-ի ,,Աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին,, ծրագրի փորձագետ Ռոբերտ Գիրեյկոն մանրամասն խոսեց ռազմավարության բոլոր ուղղությունների, դրանց հնարավոր ֆինանսավորման աղբյուրների մասին: Քննարկման դրվեց ռազմավարության կազմման մեթոդաբանությունը, որը գրավոր ձեռնարկի տեսքով նաև բաժանվեց բոլոր մասնակիցներին: Զարգացման ռազմավարությունները երկարաժամկետ զարգացման հեռանկարներ և ուղղություններ մշակող փաստաթղթեր են՝ հիմնված առկա իրվիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա: Նշվեց, որ զարգացման ռազմավարությունը դառնում է հիմք զարգացման ծրագրավորման և ֆինանսական հոսքի համար, ինչը նշանակում է, որ այն պետք է իրատեսականորեն ներկայացնի մարզում առկա իրավիճակը և ռազմավարական խնդիրները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16