Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ,,Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի մարզային փուլը

02.11.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում անցկացվեց ,,Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցելու իրավունք էին ստացել փառատոնի դպրոցական փուլը հաղթահարած՝ մարզի հանրակրթական դպրոցների շուրջ քառասուն շնորհալիներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Իսկ փառատոնի համերգային բաժինը բացեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի երգչախումբը: Այնուհետև բեմահարթակը տրամադրվեց մրցույթի մասնակից կատարողներին, ովքեր հանդես եկան մեկը մյուսից դիտարժան ու գեղեցիկ կատարումներով: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ մարզային փուլից ընտրվեցին հինգ տարբեր ժանրերից մեկական լավագույն կատարողներ, ովքեր էլ կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին: Ռուսական ժողովրդական երգ ժանրում հաղթեց Սոնա Անտոնյանը Արճիսի միջնակարգ դպրոցից, ռուսական հայրենասիրական երգ ժանրում՝ Ամալյա Ստեփանյանը Դիլիջանի ավագ դպրոցից: Ռուսական ռոմանս ժանրում լավագույն կատարող ճանաչվեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտուհի Մարիամ Բեջանյանը, իսկ ռուսական էստրադային երգում՝ դարձյալ նույն դպրոցի սան Հասմիկ Անանյանը: Հայկական երգ՝ ռուսերեն լեզվով ժանրի լավագույն կատարող համարվեց Դիլիջանի թիվ 2 դպրոցի աշակերտ Համլետ Բադալյանը: Ժյուրիի կողմից կատարողի գնահատման չափանիշ էր դիտվել մրցույթի մասնակցի ռուսերենի ճիշտ արտասանությունը, ինչպես նաև իրազեկվածությունը երգի հեղինակի ու երգի ստեղծման մասին, որը նա ներկայացրեց կատարումից առաջ: Միջոցառման ավարտին հաղթողները պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16