Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ծրագրի հետագա քայլերն ու անելիքները

03.11.2016

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրերի բաժնի ղեկավար Լուկա Մոլինասին և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ու ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հովիկ Աբովյանն իր և դպրոցականների ծնողների անունից շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին սահմանամերձ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում նման հաջողված ծրագիր իրականացնելու համար՝ նշելով, որ մարզպետարանը շահագրգիռ է և պատրաստակամ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մարզում մինչև վերջ իրականացնելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հետագա քայլերն ու անելիքները, ինչպես նաև ծրագրի բարելավման հետ կապված հարցեր, որոնք վերաբերում էին դպրոցները համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելուն, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու նորոգումներին: Առաջարկ եղավ նաև ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքների փոքր աշակերտաքանակ ունեցող դպրոցների բոլոր երեխաներին ապահովել դպրոցական սննդով:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14