Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

31.05.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին, բացի հանձնաժողովի անդամները, մասնակցում էին նաև հանրակրթական դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ նա շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացվել, որոնք ընդունելի են եղել և կատարողների, և շահառուների կողմից: Այնուհետև հանձնաժողովի քարտուղար, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը օրակարգի առաջին կետով ներկայացրեց ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, սոցիալական պաշտպանությանն ու իրավունքների ապահովմանն ուղղված 2018թ. նախատեսված միջոցառումների մասին առաջարկություններ մշակելու հարցը: Նշվեց, որ առաջարկությունները պետք է ներկայացնել ըստ մշակված ձևաչափի: Օրակարգի հաջորդ հարցով Իջևանի ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Արմինե Ներսիսյանը անդրադարձավ մարզում մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման գործընթացին: Օրակարգի հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18