Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջնությունից վերադարձել են հաղթանակով

30.05.2017

  Օրերս Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ K-1-ի բաց առաջնությունը, որը կազմակերպվել էր շիդոկան կարատեի և K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Միրզիկյանի նախաձեռնությամբ: Մասնակցում էին մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից: Առաջնությանը մասնակցեցին նաև Իջևանի K-1 և թհայ քիք-բոքսինգի ֆեդերացիայի 8 մարզիկներ: Պատանիներին մարզում է K-1 Հայաստանի ազգային ֆեդերացիայի Տավուշի մարզի տնօրեն Սուրեն Օհանյանը: Տավուշցի մարզիկները փայլուն հանդես եկան առաջնությունում՝ ցուցադրելով դիտարժան ու հետաքրքիր խաղ: Նրանք բոլորն էլ հաղթեցին իրենց մրցակիցներին, և ութն էլ տեղ գրավեցին 1-ին պատվավոր հորիզոնականում: 1-ին մրցանակային տեղեր գրաված մեր 8 մարզիկներն էլ՝ Սերգեյ Օհանյանը, Սարմեն Աղինյանը, Դավիթ Սիմոնյանը, Գագիկ Շահինյանը, Գոռ Գասպարյանը, Նաիրի Օհանյանը, Գոռ Աստանյանը և Սերյոժա Գրիգորյանը պարգևատրվեցին 1-ին կարգի մեդալներով, դիպլոմներով ու նվերներով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03