Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է ԱԳԼՃԿ-ներում և բենզալցակայաններում պարտադիր հասարակական զուգարաններ ունենալու հարցը

01.06.2017

  Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում հրավիրվել է նիստ, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և ՀՀ համայնքներում ավտոգազալցակայանների և բենզալցակայանների ղեկավարներ: Տավուշի մարզից նիստին մասնակցել են մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի  վարիչ Գուրգեն Հարությունյանը և Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչը: Քննարկվել է բոլոր գազալցակայաններում և բենզալցակայաններում պարտադիր հասարակական զուգարաններ ունենալու հարցը, որը նաև օրենքի պահանջ է: ,,Ճանապարհներին հասարակական զուգարանների բացակայությունը կամ անմխիթար վիճակը խնդիրների առաջ է կանգնեցնում զբոսաշրջիկներին: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որն է նման խնդիրների առաջացման պատճառը,,- ասել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Ավտոգազալցակայանների և բենզալցակայանների՝ հանդիպմանը ներկա ղեկավարները նշել են, որ խնդիրը հիմնականում կապված է համապատասխան աշխատակցի, ֆինանսական միջոցների, ինչպես նաև կոյուղիների բացակայության հետ: Զարմինե Զեյթունցյանը ասել է, որ արտահայտված բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, և կոմիտեն իր լիազորությունների շրջանակում աջակցություն կցուցաբերի` միաժամանակ նշելով, որ Համաշխարհային բանկը 55 մլն. դոլար կտրամադրի Հայաստանին զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով, որով կլուծվի նաև հասարակական զուգարանների խնդիրը, սակայն մինչ այդ պետք է լուծել առաջ եկած խնդիրները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03