Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դասախոսություն Ենոքավան համայնքում

18.07.2017

Հուլիսի 17-ին,  Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, նորաբաց տղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝  համայնքի հատակագծի մշակման վերաբերյալ թեմայով: Դասախոսությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մարզում ,,Հայնախագիծ,, ընկերությունն սկսել է 55 բնակավայրերի 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Այս փաստաթղթերը մինչև 2017 թվականի ավարտը պետք է մշակված և հաստատված լինեն: Տարեվերջին մարզի համայնքները կունենան գլխավոր հատակագծեր: Ենոքավանի զարգացման հիմնադրամի կազմակերպած բաց դասախոսությունների նպատակն է հասնել որոշակի ներդաշնակեցման քաղաքաշինարարների և համայնքի բնակիչների միջև՝ գլխավոր հատակագծի մշակման ընթացքում լավագույն արդյունքն արձանագրելու համար։ Հիմնադրամի ներկայացուցիչների կարծիքով հատակագծի առավել հաջողված տարբերակն ստանալու համար,  փաստաթղթի մշակման ընթացքում անհրաժեշտ է նաև համայնքի բնակիչների ակտիվ ներգավվածությունն ու համագործակցությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26