Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում կյանքի կոչվեց 100-րդ ջերմոցային տնտեսությունը

13.07.2017

 Հուլիսի 12-ին Տավուշի մարզի Դիտավան համայնքում արգենտինահայերի ֆինանսավորմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կյանքի կոչվեց մարզում կառուցված 100-րդ ջերմոցը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, համայնքի արգենտինահայ բարերարները, հյուրեր, դիտավանցիներ: Արարողությունն սկսվեց Օրհնության կարգով, որը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ներկաներին ողջունեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը բարձր գնահատեց ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործունեությունը սահմանամերձ Տավուշի մարզում, որի միջոցով տասնյակ ջերմոցներ են կառուցվել մարզի բազմաթիվ համայնքներում: Ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նշվեց, որ 2007 թվականից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզում իրականացնում է գյուղական զարգացմանն ուղղված բազմակողմանի և նորարարական ծրագիր, որը խթանում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև նախատեսում է թեթևացնել գյուղացիների հոգսերը հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերում: Ծրագիրը նպատակ ունի ապահովել փոքր գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացում` միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղեր: Ծրագրի իրականացմանն աջակցում են բարերարներ Կալչիէան ընտանիքը, Բալյան ընտանիքը, Դեվէճիէան ընտանիքը, Էքսերխճիէան ընտանիքը, Քիրքոր Շիմշիրօղլուն, Ավստրալիայի տեղական մարմինը: Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը ողջույնի իր խոսքում ասաց. ,,Ջերմոցային տնտեսության ներդրումը, ինչ խոսք, մեծ ոգևորություն է առաջացրել բոլորիս մոտ, ոգևորություն՝ հող մշակելու, հողից արարելու մեր պապենական սովորույթին…,,: Իրադարձության առթիվ խոսք ասացին նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, արգենտինահայ բարերար Պողոս Էքսէրճիէանը: Իր երախտագիտությունը բարերարներին, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին արտահայտեց 100-րդ ջերմոցային տնտեսության շահառու Մարինե Մեսրոպյանը, ում ընտանիքը բաղկացած է 5 անդամից: Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դաընթացներ է անցել փորձ ունեցող ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։ Նորակառույց ջերմոցի մուտքի ժապավենը կտրեցին բարերարներ Պողոս Էքսէրճիէանը, Նշան Դեվէճիէանը, Քիրքոր Շիմշիրօղլուն և Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03