Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Բերդում 14.12.2015

Այսօր` դեկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բերդի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 25 քաղաքացի Բերդ, Վերին Ծաղկավան և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներից: Ֆինանսական աջակցության խնդրանքով մարզպետին էր դիմել 14 քաղաքացի, տանիքի վերանորոգման հարցում մարզպետի աջակցությունն ստանալու նպատակով դիմել էր 3 քաղաքացի, 3 քաղաքացու դիմում բնակարանային հարցով էր, աշխատանքի տեղավորման հարցում...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 11.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը ՕՐԱԿԱՐԳ 1. 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի արդյունքների մասին /զեկ. Մ. Մխիթարյան/ 2. Մարզի համայնքների 2015թ. 11 ամիսների դրությամբ սեփական եկամուտների կատարողականի մասին /զեկ. Ռ. Ներսեսյան/ 3. Մարզում 2015թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման մասին /զեկ. Վ. Սուքոյան/ 4. ՀՀ մարզերի զարգացման ծրագրի 2014-2015 թ.թ. տարեկան...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ 11.12.2015

   2015 թվականի դեկտեմբերի 15-ին, մարզխորհրդի նիստից անմիջապես հետո, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը մարզխորհրդում քննարկված հարցերի, մասնավորապես մարզի համայնքների 2015թ. 11 ամիսների դրությամբ սեփական եկամուտների կատարողականի և մարզում 2015թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման վերաբերյալ:  

Քննարկվեց Մովսես համայնքի ոռոգման ցանցի  նախագիծը

Քննարկվեց Մովսես համայնքի ոռոգման ցանցի նախագիծը 10.12.2015

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում քննարկման էր դրվել Մովսես համայնքի ոռոգման ցանցի նախագիծը: Քննարկումը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցում էին համայնքի գյուղապետ Արարատ Ավալյանը, ,,Իջնախ,, ՍՊԸ-ի ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամներ, բնակիչներ և ,,Մովսես գյուղի վերածնունդ,, հիմնադրամի ներկայացուցիչներ: Մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ  մովսեսցիները բազմիցս դիմել են գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման խնդրի լուծման նպատակով: Խնդիրը Մովսեսի...

Տավուշի թիմը առաջատարն է

Տավուշի թիմը առաջատարն է 09.12.2015

Ավարտվեց սեպտեմբերին մեկնարկած ՀՀ ֆուտբոլի 2015-16 թվականների պատանեկան առաջնության աշնանային մրցափուլը: Այդ շրջանակում Մ14Բ առաջնությանը մասնակցում էր նաև ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի ,,Գետահովիտ-02,, թիմը: Ացկացրած 11 հանդիպումների արդյունքում 25 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տավուշի մարզը ներկայացնող թիմը: Թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը 10 խփած գնդակով երրորդն է առաջնության ռմբարկուների մրցապայքարում: Գարնանային մրցափուլում ,,Գետահովիտ-02,,-ը անցկացնելու է 9...

Միջոցառումը նվիրված էր երեխաների էկոլոգիական դաստիարակությանը

Միջոցառումը նվիրված էր երեխաների էկոլոգիական դաստիարակությանը 09.12.2015

 Դեկտեմբերի 8-ին հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Սևքարի մանկապարտեզում: Այն էկոլոգիական կրթության մի յուրօրինակ դաս էր, որի հեղինակները մանկապարտեզի փոքրիկներն էին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, կրթական հաստատությունների տնօրեններ մարզի այլ համայնքներից, ծնողներ ու հյուրեր: Երեխաները երգի, պարի ու արտասանության միջոցով ներկայացրին բնության հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18